6015 դիտում
22:10 30-03-2019
«Առաջին դեմքից»՝ Վազգեն Մանուկյանի հետ․ «Առավոտ»
Կիրակի՝ մարտի 31-ին ժամը 15-ին [url=https://www.aravot.am/2019/03/30/1032481/?fbclid=IwAR25eyfhwAgfx9gMHJhC_yuXLJWX_gdHBmgwCdsCIkr-2nlGoIZCHG8izCo]«Առավոտի»[/url] կայքում դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր հյուրն է Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նրա հետ զրուցելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ուղերձի մասին, որտեղ նա պետության անունից ներողություն խնդրեց Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար:
Անդրադառնալու ենք նաև 1996 նախագահական ընտրություններին և 1999-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած որոշ իրադարձությունների:
Պաշտպանության ոլորտը նախկինում գլխավորած Վազգեն Մանուկյանի հետ քննարկելու ենք Մեղրիի զորամասը լքած զինծառայողների միջադեպը։
Խոսելու ենք նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին:
Հարցազրույցը վարում է Աննա Իսրայելյանը:
Նմանատիպ նյութեր
1984 դիտում
10:25 13-10-2021
Պարտության դեպքում մեղավոր են բոլորը, բացի առաջին դեմքից․ ընկեր Ստալինը ոչինչ չգիտեր․ «Առավոտ»
Այս բաժնից
24195 դիտում
16:59 09-02-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Kia»-ում հրդեհ է բռնկվել. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ