211652_close_icon
views-count1657 դիտում article-date 13:58 01-04-2019

ՀՀ պետբյուջեի եկամտային մասն 2019 թ. առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը 2019 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ: Այդ հարկերը դուք կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին եւ ձեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր»,- գրել է ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր