1182 դիտում
12:24 06-05-2020
Պետբյուջեի հարկային եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են 8.9 մլրդ դրամով
Հայաստանում պետական բյուջեի հարկային եկամուտները 2020 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են 8.9 մլրդ դրամով, եթե կորոնավիրուսը չխանգարեր, ակնկալվում էր շուրջ 20 մլրդ դրամի գերակատարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Մարտի 13-ից մենք լիարժեք մտանք ճգնաժամային փուլ՝ իր բոլոր պարամետրերով: Եվ չնայած սրան՝ 2020 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հարկային եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով»,-ասաց Փաշինյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հունվարի վերջին վարչապետին զեկուցել է, որ եռամսյակի արդյունքներով սպասվում է մոտ 20 մլրդ դրամի գերակատարում: «Սակայն ճգնաժամի առաջին հարվածից մենք կարողացանք այդ գերակատարումը միայն կեսից պակաս չափով իրականացնել: Բայց այնուամենայնիվ ցուցանիշը 8.9 մլրդ դրամով գերակատարվել է»,-նշեց նա:
Հայաստանում մարտի 16-ին կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված հայտարարվել էր արտակարգ դրություն: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։
Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կգործեն միայն տաքսիները։
Նմանատիպ նյութեր
1617 դիտում
14:47 31-03-2022
Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով
1624 դիտում
12:25 01-04-2021
Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով․ Նիկոլ Փաշինյան
926 դիտում
12:39 04-04-2022
2022թ. առաջին եռամսյակում հարկային եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 5.2 մլրդ դրամով կամ 1.3%-ով. ՊԵԿ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»