211652_close_icon
views-count1160 դիտում article-date 21:46 01-04-2019

Գերմանիայում ՀՀ դեսպան Սմբատյանը այցելել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

Մարտի 30-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ցուխաու համայնք: Վերջինս 2017թ.-ից գործընկերություն է հաստատել ՀՀ Գետափ համայնքի հետ՝ այդպիսով դառնալով հայ-գերմանական համայնքային համագործակցության առաջին օրինակը: Այս օրերին Ցուխաուում է գտնվում նաև Գլաձոր (Գետափը ներառվել է խոշորացումից հետո) համայնքի պատվիրակությունը: Ընդունելության ընթացքում Ցուխաու համայնքի ղեկավար դր. Յորն Վայներթը (Jörn Weinert), ողջունելով դեսպանին, գոհունակությամբ ընդգծեց երկու տարի առաջ համայնքների միջև հաստատված գործընկերությունից հետո հարաբերությունների ակտիվ և դինամիկ զարգացումը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դեսպան Սմբատյանը, ով անդրադարձավ հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը՝ ընդգծելով, որ ցանկացած ծրագիր կարող է մնալ թղթի վրա, եթե չլինեն այն կյանքի կոչել ցանկացող ակտիվ գործիչներ: Ուստի, դեսպանը բարձր գնահատեց Յորն Վայներթի և Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանի երկկողմ ներդրումն այս հարցում: Ելույթներ ունեցան նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի հարցերով պետքարտուղար դր. Գուննար Շելլենբերգերը (Gunnar Schellenberger), Բունդեսթագի՝ այդ ընտրատարածքի պատգամավոր Թինո Զորգեն (Tino Sorge), Մարտին Լյութերի անվան Հալլեի համալսարանի պրոֆեսոր դր. Հանս-Յոախիմ Սոլմսը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր դր. Հարություն Ճանճապանյանը:

Նմանատիպ նյութեր