211652_close_icon
views-count1248 դիտում article-date 19:48 01-04-2019

Հրապարակվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը

Մարտի 30-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում հրապարակվել և ԱՀ Ազգային ժողով է ուղարկվել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով: Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ [url=http://ombudsnkr.am/docs/MIP2018ZEKUIC.pdf?fbclid=IwAR3J8Pf7ZgVDKQjkZKZvKkz-Gdv4Kbqi7eF6JnduLelASd9koRR_Y8rGpzg]հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր