211652_close_icon
views-count1406 դիտում article-date 18:47 31-03-2016

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության մասին

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին Հարգելի՛ գործընկերներ, Այսօր հրապարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների: Հաղորդմանը կից հրապարակվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի 2015 թվականի գործունեությունն արտացոլող զեկույցը: Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության, տեղեկությունների փոխանակման և իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտի խնդրահարույց հարցերի վերհանման համար: Հաստատակամ ենք շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մեր գործընկերությունը և սերտ հիմքերի վրա պահելու համատեղ աշխատանքի ամուր ավանդույթները: Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Նմանատիպ նյութեր