211652_close_icon
views-count2865 դիտում article-date 22:35 01-04-2019

Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են Արցախյան գոյամարտում զոհված մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով այսօր Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում մասնակցել է Արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրաբերած 17 մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված մաղավուզցիների հիշատակին: Արցախի նախագահը 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար մի խումբ մաղավուզցիների հանձնել է Արցախի պետական պարգևներ։ Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները զրուցել են միջոցառմանը մասնակից մաղավուզցիների հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր