211652_close_icon
views-count1567 դիտում article-date 19:20 07-12-2021

Արցախի նախագահը Մարտունիում մասնակցել է յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

Արցախի նախագահի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման վերջում նախագահն իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել ազատամարտիկ, Մարտունու պատվավոր քաղաքացի և բնակիչ Վարդան Խաչատրյանին` նրան նվիրելով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս, լինելով Արցախյան առաջին պատերազմի զինհաշմանդամ, 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ մշտապես եղել է առաջնագծում, հերոսաբար կատարել իրեն վստահված պարտականությունները:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մասնակցել է շրջանի յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը: Նա անգնահատելի է համարել հայրենիքի հերոս զավակների նվիրումն ու սխրանքը` նրանց հետմահու շնորհելով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան։

Շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը եղել է նաև Մարտունի քաղաքում կառուցվող բազմաբնակարան թաղամասում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Նմանատիպ նյութեր