211652_close_icon
views-count4587 դիտում article-date 00:08 02-04-2019

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ. vnews.am

[url=https://www.vnews.am/culture/zrucecinq-lusankarich-davit-hakobyani-het/?fbclid=IwAR0V4Yk4POQw1XObYIRcWy0__w17xNn4hCO1XiFGCp8idvheY3EaNBXOv6M]vnews.am[/url]-ը գրում է Այս անգամ զրուցել ենք ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ: [b]Դավիթ, մի փոքր կպատմե՞ս քո մասին, ցանկալի է այն, ինչ չես գտնի համացանցում:[/b] Հմ (մտածում է), չեմ կարող գնահատել ինձ: Անկեղծ ասած, պատահաբար եմ ընտրել լուսանկարչությունը: Ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան վկայական ստանալու համար (ժպտում է), և այնպես ստացվեց, որ շատ սիրեցի լուսանկարչությունը և այն դարձավ կյանքիս անբաժանելի մասնիկը: Նախքան նախագահի լուսանկարիչ դառնալն աշխատում էի PanARMENIAN Photo-ում: Օրերից մի օր բոլոր լուսանկարիչներից հարցրեցին, թե ինչ երազանք ունենք: Ես էլ պատասխանեցի, որ ցանկանում եմ նախագահի լուսանկարիչը դառնալ և մեկ տարի չանցած երազանքս իրականություն դարձավ: Երբ տեղափոխվում էի նոր գործիս վայր, պատասխանս վերնաշապիկի վրա տպեցի և տնօրենիս նվիրեցի (ժպտում է): Մի բան էլ ասեմ իմ մասին: Փոքր ժամանակ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ, մոտ 5 տարի ֆուտբոլով եմ զբաղվել: 11 տարեկանից մինչև հիմա ֆուտբոլի մոլի երկրպագու եմ (ժպտում է): Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ 82 Հեղինակ՝ Մարիամ Սուքիասյան Այս անգամ զրուցել ենք ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ: Դավիթ, մի փոքր կպատմե՞ս քո մասին, ցանկալի է այն, ինչ չես գտնի համացանցում: Հմ (մտածում է), չեմ կարող գնահատել ինձ: Անկեղծ ասած, պատահաբար եմ ընտրել լուսանկարչությունը: Ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան վկայական ստանալու համար (ժպտում է), և այնպես ստացվեց, որ շատ սիրեցի լուսանկարչությունը և այն դարձավ կյանքիս անբաժանելի մասնիկը: Նախքան նախագահի լուսանկարիչ դառնալն աշխատում էի PanARMENIAN Photo-ում: Օրերից մի օր բոլոր լուսանկարիչներից հարցրեցին, թե ինչ երազանք ունենք: Ես էլ պատասխանեցի, որ ցանկանում եմ նախագահի լուսանկարիչը դառնալ և մեկ տարի չանցած երազանքս իրականություն դարձավ: Երբ տեղափոխվում էի նոր գործիս վայր, պատասխանս վերնաշապիկի վրա տպեցի և տնօրենիս նվիրեցի (ժպտում է): Մի բան էլ ասեմ իմ մասին: Փոքր ժամանակ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ, մոտ 5 տարի ֆուտբոլով եմ զբաղվել: 11 տարեկանից մինչև հիմա ֆուտբոլի մոլի երկրպագու եմ (ժպտում է): Անկեղծ ասած, Խեչոյանի գործերին շատ լավ ծանոթ չէի, և սա հնարավորություն տվեց նաև բացահայտել Լևոն Խեչոյան գրողին: Կարծում եմ ճիշտ ընտրություն կատարեցինք, քանի որ անունը խոսում էր լուսանկարների հետ: [b]Իսկ, ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ, որտեղ այսօր ես:[/b] Սկզբից գամ: Երբ Մարտին Շահբազյանը, Աստված հոգին լուսավորի, թոշակի էր անցնում, այդ շրջանում նրան փախարինող էին փնտրում: Ես վարպետին լավ էի ճանաչում, քանի որ այն ժամանակ աշխատում էի և՛ Armenpress-ում, և՛ PanARMENIAN Photo-ում և գնում էի նախագահի հանդիպումները լուսաբանելու: Բոլորս էլ իրար ճանաչում էինք, այսինքն՝ ծանոթների լայն շրջանակ էր ձևավորվել ու Շահբազյանին փոխարինող հենց այդ շրջանակից էին պատրաստվում ընտրել: Ընտրությունն ինձ վրա կանգ առավ (ժպտում է): Այստեղ չէր գործում խնամի-բարեկամ-ծանոթություն սկզբունքը (ժպտում է): Մանրամասներն՝ [url=https://www.vnews.am/culture/zrucecinq-lusankarich-davit-hakobyani-het/?fbclid=IwAR0V4Yk4POQw1XObYIRcWy0__w17xNn4hCO1XiFGCp8idvheY3EaNBXOv6M]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր