2591 դիտում
19:40 02-04-2019
Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի, Անիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի, Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Աշոցքի տարածաշրջանում նաև բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
412 դիտում
15:59 18-10-2024
Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը
439 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են