211652_close_icon
views-count14898 դիտում article-date 11:34 05-04-2019

Ճանաչողական էքսկուրսիա` Հայբիզնեսբանկում` «Քոաֆ Սմարթ» կենտրոնի սաների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնը, կարևորելով երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը, Բանկի ՙՎԱՆԱՁՈՐ՚ մասնաճյուղում կազմակերպել էին ճանաչողական և ուսուցողական էքսկուրսիա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի սաների համար: Հայաստանում առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղի մոտակայքում, որտեղ կրթության հնարավորություն ունեն գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդներ և մեծահասակներ: Ավելի քան 12-ից 15 տարեկան 60 աշակերտներ՝ ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ ՙՎԱՆԱՁՈՐ՚ մասնաճյուղի կառավարչի, Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ մասնակցեցին ճանաչողական էքսկուրսիային, հարց ու պատասխանի միջոցով ծանոթացան Բանկի պատմությանը, բանկային գործունեությանը, բանկային գործով զբաղվող մասնագետների գիտելիքների և հմտությունների պահանջներին, ինչպես նաև ստացան այնպիսի խորհուրդներ, որոնք ապագայում կօգնեն ընտրել ճիշտ մասնագիտություն և լինել հմուտ մասնագետներ: Ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի սաները շրջեցին Բանկի տարածքով՝ ականատես լինելով սպասարկման սրահում տիրող աշխատանքային անցուդարձին, ինչպես նաև Բանկի կողմից ստացան փոքրիկ նվերներ: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի ուսուցիչները, ովքեր ուղեկցում էին երեխաներին, իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը առաջարկն ընդունելու և ճանաչողական, ուսուցողական էքսկուրսիան գեղեցիկ կազմակերպելու ու անցկացնելու համար՝ վստահեցնելով, որ այս շրջայցը երեխաների համար բանկային գործունեությանը ծանոթանալու լավագույն տարբերակն էր, որը դրական ազդեցություն կունենա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կնետրոնի սաների մասնագիտական կողմնորոշման գործընթացում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր