3890 դիտում
23:36 08-04-2019
Ապրիլյան քառօրյա պատերազմի և 1992թ. Մարաղայի կոտորածի տարելիցների առթիվ միջոցառումներ են անցկացվել Բաթումում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019թ. ապրիլի 5-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած քառօյա պատերազմի և 1992թ. ապրիլի 10-ին Մարաղայի կոտորածի նահատակների հիշատակին և ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԱԵ Վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովվության, հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:
Ադրբեջանական ագրեսիան դատապարտող խոսքով հանդես եկան ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:
Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծեց, որ արցախյան խաղաղ ցույցերին ի պատասխան կազմակերպված սումգայիթյան ջարդերը սկիզբ դրեցին Ադրբեջանի կողմից իրականացված եղեռնագործությունների շարքին, որոնցից էին 1992թ. Արցախի սահմանամերձ Մարաղա գյուղի ավերումն ու բնակիչների կոտորածն ու դաժան խոշտանգումները և երեք տարի առաջ` 2016թ., ադրբեջանական լայնածավալ հարձակումը Արցախի սահմանամերձ բնակավայրերի վրա՝ կրկին դաժանություններով և խոշտանգումներով, որին ի պատասխան հայ մարտիկները հերոսագործություններ կատարեցին՝ իրենց կյանքի գնով հետ մղելով հակառակորդին: Նա շեշտեց հայկական կողմի հետևողական դիրքորոշումն, ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
Արարողությունների ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսությունում ցուցադրվեցին Մարաղայի կոտորածին և ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող փաստագրական ֆիլմեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
7679 դիտում
20:52 10-04-2017
Մարաղայի կոտորածի 25-րդ տարելիցի առթիվ միջոցառում է կազմակերպվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18808 դիտում
18:20 10-04-2018
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում նշվեց Մարաղայի կոտորածի 26-րդ տարելիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»