211652_close_icon
views-count1006 դիտում article-date 10:31 09-04-2019

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն իշխանական «տանիք» է փնտրում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն իշխանություն­ների հետ փորձում է ջերմ հարաբերություններ ստեղծել, որպեսզի ամեն գնով պահի իր բիզնեսները: Իսկ վերջինիս բիզնեսները, ինչ­պես նրան մոտ կանգնած աղբյուր­ներ են ասում. «Բավականին մեծ են, այն աստիճան, որ հասցրել է իր բիզնեսները տարածել անգամ Հա­յաստանի սահմաններից դուրս»: Նկատենք, որ ըստ տարածված լուրերի՝ ՀԷՑ-ի Կարեն Դարբինյանին են պատկանում «Բիգ էներգո», «Ֆուլ հաուզ», «էներուօրքս քորփորեյշնս», «Մարֆրիկ», «Սագամար», «Բալիս», «Սթար լայն» ՍՊ ընկերությունները: Սրանք բո­լորը զբաղված են էլեկտրական ցանցերի համար շինարարական պատվերներ կատարելով: Իսկ թե ինչ պայմաններով և սակագնե­րով՝ դա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառ­նանք: Նշենք նաև, որ Կարեն Դարբինյանի քավորը՝ մոսկվայաբնակ խոշոր գործարար Արմեն Շահազիզյանն է՝ հայտնի «Լուդինգի Արմե­նը»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր