1321 դիտում
10:28 26-06-2015
Բիբինն այս օրերին Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին. ՀԺ
«ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխ. տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երևանում չէ, և եթե այո՝ որտե՞ղ է նա գտնվում:
Նա հաստատել է Երևանից Բիբինի բացակայության մասին տեղեկատվությունը և հայտնել, որ այս օրերին նա Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին: Խորհուրդը՝ Դմիտրի Վոլկովի գլխավորությամբ, հինգհոգանոց կազմ ունի, և բոլորն էլ ապրում են ՌԴ-ում: Մեր լրագրողի հարցին՝ նիստն արտահե՞րթ է հրավիրվել, Սարջանյանը պատասխանել է, որ այն պլանային, հերթական նիստ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2991 դիտում
10:29 25-06-2015
Պարզվում է՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն անժամկետ մեկնել է Մոսկվա. Ժողովուրդ
1495 դիտում
10:51 01-07-2015
Ըստ ՀՀԿ-ականների՝ Մոսկվայում գտնվող Բիբինն այլևս չի վերադառնա Հայաստան. ՀԺ
1299 դիտում
14:11 23-12-2015
Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
Այս բաժնից
763 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2077 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»