1490 դիտում
20:42 09-04-2019
Հնաբերդի բնակիչը կամավոր զենք-զինամթերք է հանձնել
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 8-ին, ժամը 18.10-ին, Հնաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի ատրճանակի 21 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հորեղբոր որդուն (մահացել է 2018թ.):
Նա զենք-զինամթերքը ձեռք էր բերել 1992-1994 թթ. Արցախյան պատերազմի ժամանակ: Ինքը դրանք հայտնաբերել է Հնաբերդ գյուղում գտնվող հորեղբոր որդու տան տանիքում շինարարական գործիքներ փնտրելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
909 դիտում
11:26 30-04-2020
Արմավիրի մարզի բնակիչը կամավոր զենք-զինամթերք է հանձնել. ԱԱԾ
1299 դիտում
17:09 02-12-2019
Մարմաշեն գյուղի բնակիչը զինամթերք է կամավոր հանձնել
1685 դիտում
16:27 15-02-2014
Օշական գյուղի բնակիչը զենք-զինամթերք է հանձնել
Այս բաժնից
841 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին