2499 դիտում
14:46 09-04-2019
Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ առողջապահությունը եղել է եւ կմնա հանրապետության կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը, եւ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը ոլորտի բնականոն զարգացման համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
20:35 31-07-2019
Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
3442 դիտում
15:09 12-12-2016
Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումներին նվիրված ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
2962 դիտում
15:27 29-03-2017
Բակո Սահակյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ
Այս բաժնից
640 դիտում
11:33 01-02-2025
ԱՄՆ-ում 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում
652 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
847 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր