211652_close_icon
views-count43066 դիտում article-date 22:11 09-04-2019

Երևանում թալանել են Հայաստանում գործող բանկերից մեկի կառավարիչի տեղակալի տունը. տարել են խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 8-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք՝ ժամը 17:40-ից մինչև 21:20-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, տան մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են Բակունցի փողոցի բնակչի տուն, և բնակարանից հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Տեղում աշխատել են քննիչներն ու փորձաքրեագետները: Գ. Շամշյանի տեղեկություններով, թալանված բնակարանի սեփականատերը 44-ամյա Հ.Գ.-ն է, ով աշխատում է Հայաստանի բանկերից մեկի կառավարիչի տեղակալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր