50627 դիտում
21:26 21-08-2023
Ապարանում թալանել են տեղի հայտնի առևտրականներից մեկի տունը․ տարել են չհրկիզվող պահարանը, որում եղել է խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և «Սայգա» տեսակի հրացան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 18-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Այդ օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել Ապարան քաղաքի 19-ամյա բնակչից, ով հայտնել է, որ տնից գողություն են կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ Խալաթյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում ահազանգող Մարինա Թ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը 19:30-ից մինչև 22:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, Հ․ Հովակիմյան փողոցի իրենց տան հյուրասենյակի եվրոպատուհանը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել են ներս և ննջասենյակից գողացել մետաղյա պահարանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նա հայտնել է, որ այնտեղ եղել է 1 մլն 200 հազար դրամ գումար, մոտ 3 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, ինչպես նաև իր 50-ամյա հորը՝ Հրաչյա Թ․-ին պատկանող «Սայգա 12» տեսակի որսորդական հրացանը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տան տերը, որտեղից կատարվել է խոշոր չափի գողություն, Ապարանում հայտնի առևտրական է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։