1754 դիտում
15:52 10-04-2019
«Օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն». Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի՝ անմեղության կանխավարկածի խախտման մասին. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեդրակ Քոչարյանի պաշտպանների՝ անմեղության կանխավարկածի խախտման բողոքի հարցով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կուսումնասիրեն իրավաբանները եւ ըստ այդմ՝ կորոշվի Վերաքննիչ դատարան դիմելու հարցը։
Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/506365.html?fbclid=IwAR1JdvwqRPMtvO0bNoUBfLjzgAivZeY3r8xbFR5NvE3xFkU5853cs-J3yGQ]News.am[/url]-ը, այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները եւ ժամկետի մեջ եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն իհարկե օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»,–ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ներողություն կխնդրեն իրենք Սեդրակ Քոչարյանից, թե չեն ընդունում դատարանի որոշումը, Վանեցյանը ասաց. «Ներողություն խնդրելու պահանջ չի եղել»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/506365.html?fbclid=IwAR1JdvwqRPMtvO0bNoUBfLjzgAivZeY3r8xbFR5NvE3xFkU5853cs-J3yGQ]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
910 դիտում
19:42 02-07-2014
Օլանդը կոչ է արել Սարկոզիի դեպքում չմոռանալ անմեղության կանխավարկածի մասին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»