2112 դիտում
16:55 11-04-2019
Համայնքները կընդգրկվեն պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:
2019 թ. առաջին եռամսյակի դրությամբ օպերատորների ընդհանուր քանակը 10 է: Որոշմամբ առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել հանրապետության 40 համայնք: Տվյալ համայնքային գրասենյակներն օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կատարելու համար: Միևնույն ժամանակ, առաջարկվում է համայնքների հետ պամանագիր կնքել, քանի որ ծառայությունների մատուցման իրավահարաբերություններն իրենց բնույթով պայմանագրային են: Արդյունքում՝ պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեռանկարում պետք է յուրաքանչյուր փոստային բաժանմունքում, համայնքում լինի այսպիսի ծառայություն մատուցելու հնարավորություն: «Սրանք գրասենյակներ են, որոնք ընդունում են դիմումները և ծառայությունը մատուցվում է կենտրոնացված»,-նշել է արդարադատության նախարարը:
Տիգրան Ավինյանն ընդգծել է ընդունված որոշման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս պետական ծառայությունները մատուցել տեղերում:
Նմանատիպ նյութեր
5122 դիտում
19:04 03-01-2022
Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համար մրցույթ է հայտարարել
Այս բաժնից
850 դիտում
20:31 18-11-2024
Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել
1168 դիտում
20:19 18-11-2024
Արմավիրի մարզում ջրանջատում է սպասվում
685 դիտում
20:07 18-11-2024
Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը