2496 դիտում
11:05 12-04-2019
Հաշտվելու համար պետք է ասել ամբողջ ճշմարտությունը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կարծես թե բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը կարիք ունի հաշտեցման, լարվածության լիցքաթափման, անցյալի էջը վերջնականապես շրջելու: Բազմաթիվ երկրներում այդ նպատակներն իրականացնելու մեխանիզմ էր համարվում անցումային արդարադատությունը և, որպես դրա մաս, լյուստրացիան: Բայց եթե նման միջոցառումները իսկապես պետք է իրականացվեն, ապա դրանք չեն կարող անդրադառնալ միայն վերջին 10 տարիների իրադարձություններին:
Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձևով պետք է քաղաքական գնահատական տա ընտրությունների ընթացքում քաղաքացիների կամքի խեղումներին, ապա այդ քննությունը պետք է սկսվի 1995-96 թվականներից: Նույնը վերաբերում է կոռուպցիային, ոստիկանության կամայականություններին, չբացահայտված սպանություններին, իշխանավորների ամենաթողությանը, բիզնեսի և քաղաքական սերտաճմանը և այլն՝ այդ ամենի արմատները նույնպես 1990-ականների առաջին կեսում են:
Եթե ուզում ենք մարդկանց միջից թույնը հանել, ապա ամեն ինչի մասին պետք է մի անգամ մանրամասնորեն և վերջնականապես ասել՝ ոչ թե ինչ-որ մեկին պատժելու կամ հետապնդելու, այլ հակառակը՝ արձանագրելու և ներելու համար: Առավելագույնը, որը կարող է արվել «պատիժների» ուղղությամբ՝ ցմահ արգելել այս կամ այն նախկինում իշխող կուսակցության բարձրագույն մարմնի անդամներին զբաղեցնել բարձր պետական պաշտոններ:
Բայց այս հարցում ներկայիս իշխանությունը խնդիր ունի: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա երկրպագուների մոտավորապես կեսը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի երկրպագուներն են, և եթե սկսվի ամբողջ 28 տարիներին օբյեկտիվ գնահատական տալու գործընթացը, ապա այդ՝ տեր-պետրոսյանական կեսը կնեղանա և երես կթեքի իշխանությունից:
Շատ ավելի հեշտ է «անցումային արդարադատական» և «լյուստրացիոն» գործընթացներում կենտրոնանալ միայն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա, որոնց հանդեպ հասարակական ատելությունն առայժմ թարմ է: Բայց դա արդարության վերականգնում չի լինի, որովհետև ընտրովի արդարադատություն (թեկուզև «անցումային») չի լինում, և նման «կիսաքայլերը» եթե ոչ հիմա, ապա հետագայում թերահավատություն են առաջացնելու:
Դա նման կլինի մի քանի սրճարան քանդելուն և մնացածը թողնելուն: Օրերս անցնում էի Օպերայի ապամոնտաժած սրճարանների մոտով և այսպիսի խոսակցություն լսեցի՝ «էս երեք սրճարաննե՞րն էին խանգարում, չքանդվածներն էլ, երևի, իրենց մարդկանց են պատկանում, հիմա լավ փող կաշխատեն, շատ «շուստրի» է մեր կառավարությունը»: Ենթադրում եմ, որ այդ կասկածներն անհիմն են, բայց եթե չկա ամբողջական, բծախնդրորեն սկզբունքային մոտեցում, նման կասկածներ միշտ էլ առաջանալու են: Ճիշտ նույն ձևով արդարությունը և համերաշխությունը վերականգնելու համար պետք է ասվի ողջ ճշմարտությունը: Կիսաճշմարտությունը չի օգնի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5074 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
1437 դիտում
22:00 08-11-2016
Քաղաքացին նախաքննության ընթացքում զղջացել է կատարած արարքի համար և հայտնել տուժողի հետ հաշտվելու մասին
8102 դիտում
17:33 26-09-2014
Միհրան Պողոսյանը կարող է ասել ողջ ճշմարտությունը Գագիկ Բեգլարյանի մասին. newsbook.am
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»