211652_close_icon
views-count8099 դիտում article-date 17:33 26-09-2014

Միհրան Պողոսյանը կարող է ասել ողջ ճշմարտությունը Գագիկ Բեգլարյանի մասին. newsbook.am

ԴԱՀԿ ծառայության շենքի դիմաց «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության բողոքի ակցիան անցնում է լարված մթնոլորտում, գրում է [url=http://newsbook.am/?p=39880&l=am]Newsbook.am[/url]-ը: Ակցիայի մասնակիցները պահանջում են ներքև իջնել այն հարկադիր կատարողներին, ովքեր տուգանքը նույն քաղաքացուն 2 անգամ են ուղարկել: Քննադատության թիրախը, ինչպես հայտնի է, գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն է` Քեթրինի Միհրանը: Զուգադիպություն է, թե՞ ոչ, բայց Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին է հայտարարություն  տարածել, որով տեղեկացրել է, թե ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք անճշտություններ՝ լուսանկարահանող-արագաչափ սարքերով և տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումներով կայացված այն որոշումների առնչությամբ, որոնց վարույթներն ավարտված են (տուգանքները վճարված են), սակայն տեխնիկական թերությունների պատճառներով գումարների բռնագանձման պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն: Ճանապարհային ոստիկանությունը հրապարակելով այդ որոշումների համարները՝ տեղեկացրել է, որ ԴԱՀԿ ծառայությունից կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին ծանուցումներ ստանալու դեպքում քաղաքացիները ցուցակում ընդգրկված որոշումներով որևէ գործողություններ չպետք է չձեռնարկեն, քանի որ ճանապարհային ոստիկանության կողմից արդեն իսկ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել արգելանքները վերացնելու ուղղությամբ: Այնուհետեւ ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցել է քաղաքացիների ներողամտությունը: Ամբողջությամբ կարդացեք [url=http://newsbook.am/?p=39880&l=am]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր