211652_close_icon
views-count3391 դիտում article-date 14:49 12-04-2019

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ: «[url=https://armenpress.am/arm/news/971078.html]Արմենպրես[/url]»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ: «Գազպրոմ» ընկերությունը 2019 թվականի հունվարի մեկից թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանին ՀՀ մատակարարվող գազի գնի թանկացումը սպառողների վրա ազդեցություն չի ունենա, սպառողների համար գազի սակագինը կմնա նույնը: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ դա տեղի չի ունենալու կառավարության սուբսիդավորման հաշվին:

Նմանատիպ նյութեր