211652_close_icon
views-count4388 դիտում article-date 14:02 13-04-2019

ԼՂ շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր