211652_close_icon
views-count3950 դիտում article-date 13:25 09-02-2019

Ադրբեջանը ԼՂ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր