211652_close_icon
views-count1437 դիտում article-date 17:57 13-04-2019

ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին: «Հարգելի պարոն նախագահ, թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար: Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարևոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Իտալիայի Պատգամավորների պալատը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիսյի ժողովուրդը: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական նամակում:

Նմանատիպ նյութեր