211652_close_icon
views-count1744 դիտում article-date 16:47 06-04-2021

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի Սենատի նախագահը շնորհակալական նամակ է հղել Արթուր Թովմասյանին

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի/Սենատի/Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն շնորհակալական նամակ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, որում ասված է.

«Պարոն նախագահ Ազգային ժողովի

Կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեր նամակի համար:

Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը:

Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ:

Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա:

Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը:

Ձեռագիր՝

Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ:

                                                                                                            Բրունո   Ռըտայո»

Նմանատիպ նյութեր