211652_close_icon
views-count2861 դիտում article-date 10:05 14-04-2019

Այսօր Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ծաղկազարդը` Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում ժամը 10:00-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնություն: Մայր Աթոռի միաբանությունը ժամը 11:00-ին Ս. Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, որի ավարտին տեղի կունենա մանուկների օրհնության կարգ: Երեկոյան` ժամը 17:30-ին, Սուրբ Գայանե վանքում կկատարվի Դռնբացեքի արարողությունը:

Նմանատիպ նյութեր