211652_close_icon
views-count8681 դիտում article-date 09:37 25-03-2018

Հայ Առաքելական եկեղեցին այսօր` Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը, նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ Առաքելական եկեղեցին այսօր` մարտի 25-ին, Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը, նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթղիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Այսօր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 311+
311+

Նմանատիպ նյութեր