211652_close_icon
views-count28724 դիտում article-date 11:08 14-04-2019

Արարատի մարզում 30–ամյա վարորդը Niva-ով վրաերթի է ենթարկել 13–ամյա դպրոցականին

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 14:15-ի սահմաններում Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա Նարեկ Հակոբյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 RC 054 համարանիշի ավտոմեքենայով Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 13-ամյա Ռիմա Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է Այնթապի 2-րդ դպրոցի 7-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր