1724 դիտում
17:30 15-04-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ազգային ժողովի աշխատանքների, միջազգային հարթակներում նրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Նշվել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:
Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղություններին:
Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել նրա գործունեությանը:
Նմանատիպ նյութեր
1403 դիտում
17:58 07-11-2019
ՀՀ ԱԺ բարեկամական խումբն ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2700 դիտում
16:44 21-11-2019
«ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1021 դիտում
21:09 11-02-2025
Ե՞րբ 50 հզ․ խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ հայ ժողովրդի կամքը․ Մարուքյանը՝ ԵՄ-ին միանալու մասին
706 դիտում
20:34 11-02-2025
Տեառնընդառաջին նախատոնակ և ավանդական հրավառություն կկազմակերպվի Անթիլիասի Մայրավանքում
925 դիտում
20:24 11-02-2025
Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը