1470 դիտում
18:53 16-04-2019
Զոհրապ Եգանյան. Թվերն ամեն ինչի մասին խոսում են
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին մեկ բան ասեմ՝ համեմատելով հարևան Վրաստանի հետ:
Մեր երկրում հաշվվում է 541 պրոֆեսիոնալ տղա ֆուտբոլիստ, 4035 տղա մանկապատանեկան ֆուտբոլում, 361 աղջիկ և 93 հոգի ներգրավված են ֆուտզալում:
Հիմա Վրաստանը նույն սկզբունքով. 1200 պրոֆեսիոնալ տղա ֆուտբոլիստ, 22 000 տղա մանկապատանեկան ֆուտբոլում, 800 աղջիկ և 1000 հոգի ֆուտզալում:
Թերևս անգամներ գերազանցող մեր հարևանները շատ ավելի մեծ շանսեր ունեն լավ ֆուտբոլ ունենալու, քան մենք, հասկանալի է նաև, թե ինչու է ֆեդերացիան այսօր օրնիբուն աշխատում ֆուտբոլով զբաղվողների թիվն ավելացնելու, այն մասսայական դարձնելու համար, մարզերում, հատկապես գյուղական համանքներում ֆուբոլային դաշտեր ունենալը, քաղաքներում ֆուտբոլի դպրոցներ կառուցելը, մարզադաշտեր վերականգնելն անհրաժեշտություն է:
Թվերն ամեն ինչի մասին խոսում են», գրել է Զ. Եգանյանը:
Նմանատիպ նյութեր
4564 դիտում
23:23 10-01-2021
Զոհրապ Եգանյան. Խոստովանեք, որ Նիկոլի սելֆիի ձողի ու ուսապարկի մասին Աշոտյանի ասածները ճիշտ են
2264 դիտում
13:18 01-08-2019
Զոհրապ Եգանյան. Ֆուտբոլային ուրախ լուրը հասավ նաև Տավուշ
Այս բաժնից
3754 դիտում
20:50 21-01-2025
ՀՀ հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի
3043 դիտում
11:01 21-01-2025
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ»-ը շնորհավորել են
3013 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը