211652_close_icon

Զոհրապ Եգանյան. Խոստովանեք, որ Նիկոլի սելֆիի ձողի ու ուսապարկի մասին Աշոտյանի ասածները ճիշտ են

views-count4633 դիտում article-date 23:23 10-01-2021
Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իհարկե ԱԺ «Իմ քայլի» բոլոր պատգամավորները, կառավարության բոլոր անդամներն իրենց կարիերայով պարտական են մեկ մարդու: Ովքեր էին նրանք մինչ իշխանափոխությունը` այս ընթացքում իմացանք, մեկը «բառգալկա» սարքող, մյուսը խորովածանոց աշխատացնող, զգալի հատված որևէ լրատվականում լրագրող, ոմանց պարագայում կենսագրության ամենաէական մասը ծնված լինելու փաստն էր և այլն: Ես չեմ մեղադրում այս կամ այն մարդուն իր ունեցած զբաղմունքի կամ մասնագիտության համար, բայց գոնե միքիչ խելքը չէր խանգարի` հասկանալու համար, թե նման գետելիքով, անցած ճանապարհով ու կարգավիճակով ինչ էր սպասվում իրենց: Իշխանությունը նորմալ մարդու համար վայելք չէ, դա պատասխանատվություն է, ամեն վայրկյան երկիր ներկայացնել է: Ես չգիտեմ ճնշում կա արդյոք դուրս եկողների նկատմամբ, բայց «նորմալ» է, «բնական» է, որ կլինի, քանզի դա չվաստակած պաշտոն է 90%-ից ավել պատգամավորների, թաղապետ, մարզպետ ու գործադրիր անդամների համար: Ձևականությունները դնենք մի կողմ ու խոստովանեք, որ Նիկոլի սելֆիի ձողի ու ուսապարկի մասին Աշոտյանի ասածները ճիշտ են»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր