2320 դիտում
23:40 17-04-2019
Ամստերդամում կայացել է Մատյան ողբերգության հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 16-ին Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում, տեղի ունեցան «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli):
Արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձհատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի ունեցավ նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը։
Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանը ներկայացրեց Ավագ շաբաթվա ընթացքում կազմակերպրվող միջոցառման խորհուրդը՝ արժևորելու Նիդերլանդներում գործող եկեղեցիների միասնականությունը և դավանած արժեքները։
Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրվող գնահատանքն իր խոսքում ներկայացրեց Արևմտյան Եվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Հայ-առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցության և առաքելության մասին ներկաների հետ կիսվեց Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks)՝ նշելով, որ մեծ պատիվ է Ամստերդամում կարևոր սրբավայր հանդիսացող Բեխիյնհոֆկապել եկեղեցում հյուրընկալել Նարեկացուն նվիրված միջոցառումը։
«Մատյան ողբերգության» հոլանդերենի թարգմանության հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Թեո վան Լինտը (Theo van Lint) իր խոսքում ներկայացրեց այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործություններին ծանոթանալիս և ոգեշնչումը՝ այն հոլանդերենով թարգմանելու ճանապարհին։
Այնուհետև տեղի ունեցան Նարեկացու աղոթքների ընթերցումները Նիդերլադներում գործող եկեղեցիների առաջնորդների՝ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկս (հոլանդերեն), Ասորական Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս՝ Մոռ Պոլիկարպոսը (Archibishop Mor Polycarpus Augin Aydin) (անգլերեն), Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Յելիսեյը (Архиеписком Елисей) (ռուսերեն), Ղպտի Եկեղեցու եպիսկոպոս՝ Անբա Արսենին ( Bishop Anba Arseny, արաբերեն), Հայ Առաքելական եկեղեցու քահանա՝ Տեր Տարոն Թադևոսյանը (հայերեն):
Միջոցառմանը երաշժտական կատարումներով հանդես եկավ Նիդերլանդների Ազգային Օպերայի սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը և քանոնահար Մեղրիկ Կարապետյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2507 դիտում
14:54 24-05-2019
Սոֆիայում տեղի է ունեցել Նարեկացու Մատյան ողբերգության գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1105 դիտում
15:26 15-05-2015
Վարշավայում կայացել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի լեհերեն հրատարակչության շնորհանդեսը
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր