3855 դիտում
21:52 19-04-2016
Հայ իրականության մեջ ջութակի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում
Ծագել է 8-րդ դարում արաբների կողմից Եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից։
Ջութակի դասական տեսակը մշակվել է 15-16-րդ դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում։
16-18-րդ դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա և Նիկոլո Ամատիներ, Ջ. Գվառների, Ա. Ստրադիվարի)։ Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը։
Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված։ Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ։
17-18-րդ դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր։ Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը։
Հայ իրականության մեջ ջութակի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում (10-րդ դար)։
Նմանատիպ նյութեր
1951 դիտում
23:57 17-04-2021
Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը
2507 դիտում
14:54 24-05-2019
Սոֆիայում տեղի է ունեցել Նարեկացու Մատյան ողբերգության գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2317 դիտում
23:40 17-04-2019
Ամստերդամում կայացել է Մատյան ողբերգության հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին