64774 դիտում
09:21 18-04-2019
Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինվորական համազգեստով երիտասարդ տղա. ԼՐԱՑՎԱԾ
[color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։
Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը պայմանագրային զինծառայող է։
***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։
Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։
***
[color=#CC0000]Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկացանք, որ զինծառայողը մահացել է և փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: