211652_close_icon
views-count40711 դիտում article-date 23:02 10-06-2021

Առեղծվածային դեպք Երևանում. կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

  Այսօր՝ հունիսի 10-ին, ատեղծվածային դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ:

 Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը  ի վիճակի չէ բացատրություն տալու, ու մինչ բժիշկները  պայքարում են նրա կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ  վիրավորը  Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 67-ամյա  Ներսես Ղ.-ն է:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները վիրավորի  բնակարանում հայտնաբերել են  ինքնաշեն ատրճանակ: Պարզվում է նաև, թե ինչ հանգամանքներում է Ներսես Ղ.-ն հրազենային վնասվածքը ստացել:

 Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր