211652_close_icon
views-count5317 դիտում article-date 15:07 18-04-2019

Պեպ Գվարդիոլա. Սա շատ դաժան պարտություն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Տոտենհեմին» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղի արդյունքը, որից հետո թիմը դուրս մնաց մրցաշարից: «Սա շատ դաժան էր: Բայց ունենք այն, ինչ՝ ունենք, ու դրա հետ պետք է հաշտվենք: 20-րդ րոպեին առջևում էինք 3:2, երկրորդ խաղակեսում բազմաթիվ պահեր ստեղծեցինք, անրաժեշտ գոլը խփեցինք: Բայց ամեն ինչ վատ ավարտվեց: Շնորհավորում ենք «Տոտենհեմին», հաջողություն մաղթում կիսաեզրափակիչում: «Սիթիում» աշխատելու իմ ողջ ընթացքոււմ ես նման խելահեղ աջակցություն չէի տեսել, բայց ֆուտբոլը անկախատեսելի բան է: Բայց մեր խիղճը հանգիստ է, մենք մինչև վերջ պայքարեցինք: Այն, ինչ արեցինք այս երկու մրցաշրջանում, ուղղակի անհավանական է», ասել է Գվարդիոլան: Հիշեցնենք, որ հանդիպման վերջին վայրկաններին գլխավոր մրցավար Ջունեյթ Չաքիրը չհաշվեց Ռահիմ Ստերլինգի գոլը՝ տեսակրկնապատկերը դիտելուց հետո: Այդ գոլը «Սիթիին» դուրս կբերեր կիսաեզրափակիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր