1236 դիտում
18:10 18-04-2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդն իր ընթացակարգի համաձայն՝ քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության եզրակացությունը:
Դիտորդական առաքելության եզրակացությամբ նշվել է, որ, ըստ դիտորդների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից համեմատաբար կարճ ժամանակահատվածում կատարվել է նշանակալի աշխատանք:
Թվով տասնմեկ քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների մասնակցությունն ընտրություններին ապահովել է գործընթացի մրցակցայնությունը: ԶԼՄ-ները հանրությանը տրամադրել են տեղեկություններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ նրանց ծրագրերի վերաբերյալ, պահպանվել են միջազգային դիտորդների իրավունքներն ու վերջիններիս տրամադրվել է անհրաժեշտ աջակցություն:
«Այս կերպ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ընտրական ազգային օրենսդրությանն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ քվեարկության ընթացքում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»,-ամփոփված է եզրակացության մեջ:
Խորհուրդն իր մեկ այլ որոշմամբ հաստատել է ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի ընտրությունը ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Նմանատիպ նյութեր
2649 դիտում
19:52 25-11-2016
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին
1298 դիտում
17:54 27-11-2020
Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
652 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
748 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
601 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում