211652_close_icon
views-count2721 դիտում article-date 19:52 25-11-2016

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին: Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում մեկնարկած նիստի աշխատանքը բացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Դաշնության խորհրդի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ երկրների կրթության, սոցիալական, մշակույթի եւ անվտանգության բնագավառներին առնչվող հարցեր, որոնց թվում էր նաեւ «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բարձր պարգեւներով պարգեւատրելու մասին» հարցը: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունից ԱՊՀ ՄԽՎ պատվո մեդալներով պարգեւատրվել են պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը: «Մեծահասակների կրթության մասին», ինչպես նաեւ «Ներառական կրթության մասին» մոդելային օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատվիրակությունից ելույթ է ունեցել պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Լիագումար նիստի արդյունքներն ամփոփվել են մամուլի ասուլիսում, որին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Նմանատիպ նյութեր