211652_close_icon
views-count2285 դիտում article-date 18:18 19-04-2019

Եղանակներն անձրևային են ... մինչդեռ դիտահորերից հանված աղբը չի հեռացվում. Վեոլիա Ջուր

Ամենևին էլ չցանկանալով ավելացնել «Սանիթեքի» իրական կամ կարծեցյալ մեղքերը, չենք կարող չահազանգել հետեւյալի մասին: Քիչ առաջ Երեւանի կենտրոնից բարձրանում էինք Ազատության փողոտայով: Շատ տեղերում անձրևաջրերի հեռացման համակարգի ճաղավանդակների մոտ կիտվել-մնացել էր այնտեղից հանված աղբը: Պատկերն ավելի ցայտուն էր «Լամբադա» կամրջի տակ, ինչն ուղղակի աններելի է. անգամ ամենաթեթեւ անձրևի ժամանակ այստեղ ջրեր են կուտակվում: Հետեւաբար, դրանց հեռացման համակարգը պետք է միշտ կազմ-պատրաստ լինի: Իրավիճակն ավելի լավը չէր Ադոնցի փողոցում: Ամենուր աղբի կույտեր էին: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս վաղ գարնանից Վեոլիա ջուրն անձրևատարների դիտահորերից շարունակաբար հանում է աղբն ու կիտում ճաղավանդակների մոտ: Հեռացնողը, ըստ կարգի, «Սանիտեքն» է, որը թերանում է իր գործում: Արդյունքում ... Մի երկու օր առաջ տեղացած հորդառատ անձրևի ժամանակ Երեւանի որոշ տարածքներում առաջացած ջրերի կուտակումների առթիվ հնչեցին մեղադրանքներ Վեոլիա Ջրի հասցեին: Բայց արդյո՞ք ջրմուղագործներն էին իրավիճակի պատասխանատուները: Այսօր - վաղը - մյուս օրը նորից անձրևելու է: Կնշանակի կուտակված աղբը նորից փակելու է ճաղավանդակները, Վեոլիա ջրի աշխատակիցները անձրևի ժամանակ նորից ճեպով մեկնելու են կուտակումների վայրեր՝ խցանումները բացելու, հանրությունը նորից մեզ է մեղադրելու... Եւ այսպես շարունակ: Է՛, վե՞րջը ... [b] Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր