211652_close_icon
views-count25941 դիտում article-date 15:27 24-08-2022

Հակասանիտարական ու համաճարակի վտանգ՝ Երևանում. բնակիչներն ասում են. «Թաղապետն ու Վեոլիա Ջուրը ջայլամի քաղաքականություն են վարում. դիտահորերից հոսող կեղտաջրերը սպանում են մարդկանց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սըվաճյան 12 շենքի բնակիչներից ու շենքին հարակից տոնավաճառի առևտրականներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա Ջրին» և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին։

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10 օրից ավելի է, 8 մուտքանի, 9 հարկանի այս շենքի բակում գարշահոտություն է տիրում։ Դիտահորերի խցանման պատճառով կեղտաջրերը ողողել են փողոցը, իսկ մեր ահազանգերին ոչ թաղապետարանից, ոչ էլ «Վեոլիա Ջրից» օպերատիվորեն չեն արձագանքում։ Թաղապետարանից ասում են՝ տեղյակ ենք, դա մեր գործը չի, Վեոլիա Ջուրն էլ ասում է՝ տեղյակ ենք, հերթագրել ենք, տեխնիկա չկա, մի հատ տեխնիկա է, հերթը կգա, կմոտենանք։ Էրեկ հազիվ մեր բազմաթիվ բողոքներից հետո Վեոլիա Ջրից էկան, շըփ-թըփ արեցին, գնացին։ Իրանց գնալուց հետո՝ ոչ մի փոփոխություն։ Լսել ենք, որ Երևանի քաղաքապետը նման խնդիրներին մակերեսորեն չի նայում։ Լսել ենք, որ նա շատ հաճախ առանց ցուցամոլության շրջում է քաղաքում, հետևում նման վիճակներին։ Ու եթե ականատես է լինում նման խնդիրների,շուտափույթ լուծում է տալիս։ Այ, որ մեր «մեծն» թաղապետը նույնպես Երևանի քաղաքապետի օրինակով մեկումեջ նման գաղտագողի շրջայցեր կատարի, տեղում ծանոթանա խնդիրներին, հնարավոր է՝ լուծում տա։ Բայց այս դեպքում, երևի, թաղապետ Սաշա Կատվալյանը գերադասում է կաբինետում՝ կոնդիցիոների տակ, զոհ-հով նստելը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր