1749 դիտում
09:13 20-04-2019
Երևանում անցկացված ԵԱՏՄ երկրների կուսակցությունների համաժողովին ՔՊ-ին չեն հրավիրել. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ ռուսաստանյան Единая Россия կուսակցության և ԵԱՏՄ ևս 7 երկրներից կուսակցությունների ներկայացուցիչներ մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Երևանում անցկացված Եվրասիական համաժողովին։
Հատկանշականն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից կամ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունից որևէ ներկայացուցիչ հրավիրված չի եղել այդ համաժողովին՝ ո՛չ մասնակցի, ո՛չ հյուրի, և ո՛չ էլ անգամ դիտորդի կարգավիճակով։
Սա, ըստ էության, կարևոր մեսիջ է, որովհետև կուսակցական կապերը մշտապես օգտագործվել են պետական կապերի առաջխաղացման, հարաբերությունների ձևավորման համար, և այն փաստը, որ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական ձևաչափերում շփումը վարչապետ Փաշինյանի կուսակցության հետ փաստորեն բացակայել է ռուսների կողմից, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ որքան էլ նոր իշխանությունները հակառակի մասին են թմբկահարում, այնուամենայնիվ, ռուսների հետ հարաբերություններում, մեղմ ասած, լրջագույն խնդիրներ կան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3511 դիտում
13:35 13-02-2020
«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան
1327 դիտում
09:03 06-03-2014
Հայաստանում կուսակցությունների քանակը զգալիորեն կկրճատվի․ 168 ժամ
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»