2734 դիտում
10:01 20-04-2019
Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից մինչև հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր այդ խնդրի մասին: Ընդ որում, խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մեր հարցին ի պատասխան, ասել էր, որ խնդիրը զուտ տեխնիկական է: Ի դեպ, կառավարությունը Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չէր վճարել, փոխարենը մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում նման խնդիր չէր եղել, և այնտեղ բոլորը ստացել էին իրենց գումարը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք խնդիրը կարգավորվել է, թե ոչ, սակայն բացասական պատասխան ստացավ: «Կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ հարցը շուտով կկարգավորվի: Խնդիր կա, սակայն դա զուտ տեխնիկական է»: Հարցին` խնդիրը կարգավորվելու դեպքում մի քանի ամսվա աշխատավարձներ են փոխանցվելու արդյոք, Ավագյանն ասաց, որ, ամեն դեպքում, պայմանավորվածությունն այդպիսին է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3215 դիտում
09:42 16-08-2016
Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»
2180 դիտում
09:05 01-07-2016
Արթուր Բաղդասարյանը չի վճարում Հ3-ի աշխատակիցների աշխատավարձերը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1297 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»