211652_close_icon
views-count5110 դիտում article-date 13:20 21-04-2019

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ որոտացած պայթյունների հետևանքով կա 160 զոհ. տուժածների թիվը գերազանցում է 300-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տղեկեություններով՝ որոտացած 6 պայթյունի հետևանքով, ըստ որոշ լրատվամիջոցների, զոհերի թիվը 160-ի է հասել, տուժածների թիվը գերազանցում է 300-ը: Զոհվածների մեջ կան 35 օտարերկրացիներ: Պայթյունները որոտացել են առավոտյան, երբ եկեղեցիներում ընթանում էին Զատիկին նվիրված պատարագները: Կառավարության հայտարարության համաձայն՝ հաջորդ 2 օրերին Շրի Լանկայի բոլոր դպրոցները պայթյունների առնչությամբ կփակվեն: Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն դատապարտել է երկրի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած հարձակումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր