1192 դիտում
09:25 23-04-2019
Գեղջուկի տոնը և հավերժ աղքատ Հայաստանի տեսլականը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ են 21-րդ դարում Հայաստանի քաղաքացու տոնը մարմնավորում 19-րդ դարի գեղջկական վերնահագուստով կանայք ու տղամարդիկ: Ի՞նչ գեղագիտական հնարք կա այստեղ, որ հասու չէ մեզ, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հավանել այդ պաստառները: Իսկ այդպիսիք, կարծում եմ, շատ են, և ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ․․․
Մի կողմ թողնենք այս տոնի լինել-չլինելու շուրջ բանավեճը: Բայց եթե արդեն որոշել եք նշել քաղաքացու օրը, միգուցե բացատրե՞ք՝ տրեխով ու եղանով մարդու սիմվոլիզմը 21-րդ դարում: Չէ՞ որ սա միայն նկարչի ճաշակը չէ: Չէ՞ որ այս պաստառները հավանել ու հաստատել են տոնի կազմակերպիչները, կառավարության անդամները, միգուցե՝ նույնիսկ անձամբ վարչապետը:
Քաղաքացու օրվա պաստառներն իրականում կառավարության տեսլականն են Հայաստանի մասին: Վիզուալիզացիան: Ինչպես որ քեզ պատկերացնում ես, դրան էլ ձգտում ես, ենթագիտակցաբար: Սա հոգեբանության առաջին կուրսի թեզ է: Խնդիրը, սակայն, այն է, որ եղանով մարդը չի կարող կառուցել գիտահեն տնտեսությունը, որի մասին խոսում է վարչապետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»