«Գազպրոմ Արմենիայում» նախատեսում են կրճատել հիմնականում «սևագործ» հատվածին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն հարցին, որ «Գազպրոմ Արմենիայում» զանգվածային կրճատումներ են նախատեսվում՝ պայմանավորված գազի գնի մատակարարման 15 տոկոս ավելացմամբ և այն հանգամանքով, որ ընկերությունը իր ներքին ռեսուրսների հաշվին գոնե առայժմ չի բարձրացնի ներքին սպառողներին տրվող գազի գինը:
Թերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիայում» նախատեսում են կրճատել հիմնականում տեսուչների, հսկիչների, հավաքարարների և նման՝ ոչ բարձր աշխատավարձ ստացող աշխատակիցների, այսինքն՝ հիմնականում «սևագործ» հատվածին, իսկ բարձր աշխատավարձ ստացող «վերևների» մասին՝ ոչ մի խոսք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]