211652_close_icon
views-count9992 դիտում article-date 08:50 28-06-2018

Տիգ­րան Մու­կու­չյա­նը պատ­րաստ է աշ­խա­տել իրեն քննա­դա­տող­նե­րի հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովում ներգրավված են մի շարք հայտնի ու անհայտ հ/կ-ների ներկայացուցիչներ: Հանձնաժողովում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ում գործունեությունը նախորդ ընտրությունների ժամանակ եղել է թե՛ քաղաքացիական հասարակության և թե՛ ընդդիմության քննադատության թիրախում: Նա քննադատվել է նաև վերոնշյալ հ/կ ներկայացուցիչների, ինչպես նաև ՔՊ-ի կողմից, որի ներկայացուցիչն այս դեպքում առաջին փոխվարչապետն է: «Փաստը» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց` այս պարագայում ինչպե՞ս է պատկերացնում համագործակցությունն ու աշխատանքը նրանց հետ: Տ. Մուկուչյանը կարճ պատասխան տվեց. «Շատ նորմալ և աշխատանքային»: Հետաքրքրվեցինք` հաշվի առնելով ընտրությունների նախկին փորձը, ԿԸՀ-ն կոնկրետ առաջարկներ անելո՞ւ է, պատասխանեց. «Չեմ բացառում, որ կարող են լինել նաև նման առաջարկություններ»: ԿԸՀ նախագահը առայժմ չցանկացավ բացել փակագծերը` նշելով, որ աշխատանքային գործընթաց է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր