Մոսկվա-Երևան չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհին մահացել է
«Nordwind Airlines» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին իրեն վատ է զգացել թռիչքի ժամանակ, ինչի պատճառով էլ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում:
Ինչպես հաղորդում է «[url=http://ren.tv/novosti/2019-04-23/samolet-nordwind-airlines-ekstrenno-sel-iz-za-plohogo-samochuvstviya-passazhirki]РЕН ТВ[/url]»-ն, ՀՀ քաղաքացի ուղևորուհին մահացել է:
Ինքնաթիռում եղել է 176 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։