211652_close_icon

Հարկադիր վայրէջք կատարած Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորուհին մահացել է. նոր մանրամասներ

views-count30406 դիտում article-date 15:18 18-07-2017
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը հուլիսի 16-ին հարկադիր վայրէջք էր կատարել Վոլգոգրադի օդանավակայանում։ Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/899053/moskva-erevan-chverti-inqnatiry-harkadir-vayrejq-e-katarel.html]armenpress.am[/url]-ին հայտնել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։ «Օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Որոշում է կայացվել, որ օդանավը վայրէջք կատարի Վոլգոգրադի օդանավակայանում։ Օդանավը վայրէջք կատարելուց հետո կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է»,-ասել է Ս. Հովհաննիսյանը։ Ուղևորը 81-ամյա կին էր։ Նրան ուղեկցում էր որդին։

Նմանատիպ նյութեր